ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել

Լուրեր

22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
Բոլորը

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ Դնեպրովսկի շրջանում վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ, հրդեհներ են բռնկվել բնակելի և ոչ բնակելի շենքերում։ Մեկ մարդ զոհվել է, ևս հինգը, այդ թվում՝ երեխա, տուժել են։ Դարնիցկի շրջանում վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածքը։

Օբոլոնսկի շրջանում տուժել է երկու մարդ, Պեչերսկի շրջանում՝ ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, իսկ Գոլոսիևսկի շրջանում՝ վեց մարդ։ Վնասվել են ոչ բնակելի շենքեր, շտապօգնության մեքենաներ և վանք։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածների  հետևանքով վնասվել է Հարավային կամրջի վրա գտնվող մետրոպոլիտենի ենթակառուցվածքի մի հատվածը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Կիևում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք «ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահեստավորման գործընթացում»։

Ուկրաինայի մայրաքաղաքում հարվածներ են հասցվել նաև «տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին», իսկ Օդեսայի մարզում՝ «նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար  օգտագործվող ծովային նավերին»։

Հավելենք, որ  Ռուսաստանն ամեն օր տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցնում Կիևին։ Հոկտեմբերի 22-ի հերթական հարվածը հասցվել է Սանկտ Պետերբուրգ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի այցից և Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց։ Կողմերի բանակցությունների ընթացքում քննարկվել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի