Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Բեռլինում անցկացվող NVIDIA GTC 2026 համաժողովում ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման մասին ելույթում հիշատակել է Firebird ընկերությանը՝ որպես Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն։ Firebird-ը ներկայացվել է նաև AI հաշվարկների վրա մասնագիտացած ամպային ընկերությունների շարքում։ Հայաստանում ընկերությունը գործարկել է արհեստական բանականության ենթակառուցվածք՝ NVIDIA Blackwell B200 շարքի 6,144 գրաֆիկական պրոցեսորով, իսկ ընդլայնման ծրագրով նախատեսվում է GPU-ների թիվը հասցնել շուրջ 70 հազարի։

Firebird-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Բեռլինում անցկացվող NVIDIA GTC (GPU Technology Conference) համաժողովի իր ելույթում NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն անդրադարձել է արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնմանը և այդ գործընթացում նոր ամպային ընկերությունների դերին։ Համաժողովին մասնակցում է նաև Firebird-ի պատվիրակությունը։

Հուանգը խոսել է տարբեր տարածաշրջաններում ստեղծվող AI գործարանների մասին՝ ընդգծելով, որ արհեստական բանականության մոդելների զարգացումը նախևառաջ պահանջում է համապատասխան հաշվարկային ենթակառուցվածք։ Այս համատեքստում նա հիշատակել է Firebird-ը՝ որպես Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն։

Firebird-ի անունը տեղ է գտել նաև Հուանգի ներկայացման «Neoclouds» բաժնում՝ CoreWeave-ի, Nebius-ի, Lambda-ի և AI հաշվարկների վրա մասնագիտացած այլ ամպային ընկերությունների կողքին։
GTC-ն արհեստական բանականության ոլորտի կարևոր միջազգային հարթակներից է, որը համախմբում է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, հետազոտողների և մշակողների՝ ներկայացնելու նոր տեխնոլոգիաներն ու դրանց կիրառման հնարավորությունները։

Firebird-ը զարգացնում է արհեստական բանականության գործարանների միջազգային ցանց։

Հայաստանում առաջին գործարանը գործարկվել է NVIDIA Blackwell B200 շարքի 6,144 գրաֆիկական պրոցեսորով։ Ընդլայնման ծրագրով նախատեսվում է ներդնել նաև NVIDIA Vera Rubin համակարգեր և GPU-ների ընդհանուր թիվը հասցնել շուրջ 70 հազարի։

Ընկերությունը նաև AI ենթակառուցվածք է զարգացնում Ղազախստանում և ուսումնասիրում է Նեպալում նման ծրագրի իրականացման հնարավորությունները։ Հայաստանում մեկնարկած այս նախագիծը նպաստում է երկրի դիրքի ամրապնդմանը արհեստական բանականության համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա և տեղական ընկերությունների ու մասնագետների համար բացում միջազգային համագործակցության նոր հնարավորություններ»։