Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի լույս 22-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Վորոնովո բնակավայրում հարձակման հետևանքով երկու մարդ տուժել է, գրում է Meduza-ն։

Astra-ի տվյալներով՝ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության «75 Արսենալ» ձեռնարկությունը, որն արտադրում է զենք և զինամթերք։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամյան ալիքը պնդում է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ հարվածներ են հասցվել ոչ միայն անօդաչու թռչող սարքերով, այլև հրթիռներով։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ի երեկոյից ի վեր քաղաքի մոտեցումների ուղղությամբ խոցվել է 163 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ  Մոսկվա և Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է  ուկրաինական 630 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է հեռավոր մատույցներում։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Լիպեցկի վրա։ Մարզի ղեկավար Իգոր Արտամոնովի խոսքով՝ մարզկենտրոնում վնասվել են առանձնատների և բազմաբնակարան շենքերի պատուհաններն ու ճակատային հատվածները, ինչպես նաև պոլիկլինիկայի շենքը։

Տուժել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, որը հոսպիտալացվել է։ Astra-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Ատմոսֆերա» բնակելի համալիրի շենքի վերին հարկերում։

Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Վորոնեժի և Վորոնեժի մարզի երկնքում խոցվել է 44 անօդաչու թռչող սարք։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ Տուլայի մարզի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 70 անօդաչու։

Վորոնեժում վնասվել են առանձնատների և բազմաբնակարան շենքերի, սոցիալական օբյեկտի տանիքներն ու ճակատային հատվածները։ Տուլայում և Զաոկսկի շրջանում վնասվել են մասնավոր տներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի