54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագ Գեորգի Նեմսաձեն, հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նեմսաձեն 1992 թվականին է նորամուտը նշել ազգային թիմում, որի կազմում անցկացրել է 69 հանդիպում և 10 լավագույնների շարքում է այդ ցուցանիշով։
Ակումբային կարիերայի ընթացքում Գեորգի Նեմսաձեն խաղացել է վրացական մի շարք ակումբներում, գերմանական «Հոմբուրգում», թուրքական «Տրաբզոնսպորում», շվեյցարական «Գրասհոպերում», իտալական «Ռեջինայում» և շոտլանդական «Դանդիում»։
Դավիթ Եղիազարյան

