Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Լաչինի ուղղությամբ մեր զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,- այս  մասին ասվում է Ադրբեջանի  գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Սոցիալական ցանցերում  տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի զորամասերից մեկում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին։ Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ սկսվել է որոնում, և անհրաժեշտ որոնողական միջոցառումներ են իրականացվել Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ միաժամանակ, տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով Ռազմական դատախազությունը համապատասխան ստուգում է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը։

Ստուգման ընթացքում հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության Ռազմական դատախազության քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ներկայում գործով շարունակվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները։ Հաղորդվում է, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից։

«Ներկայում Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական կառույցները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան կառույցների հետ՝ պարզելու Նասիմի Մուսաևի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, նրա ձերբակալության, ինչպես նաև տեղի ունեցածի այլ հանգամանքները։ Քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի օրենսդրության պահանջներին համապատասխան»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի