Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է գյուղի բնակչուհու տուն և կրակել նրա ոտքին: Դեպքի մասին «Ազատության»-ը մանրամասներ է պատմել Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը՝ հայտնելով, որ միջադեպը տեղի է ունեցել կնոջ երեք անչափահաս երեխաների աչքի առաջ։

Ռուբեն Մանուչարյանի խոսքով՝ նա եղել է քաղաքացիական հագուստով (սև տաբատով և մարզակոշիկներով), սակայն զինված է եղել ինքնաձիգով։ 

«Մտել էր այդ կնոջ տուն: Երեխաները նոր էին դպրոցից եկել, տանն էին ու իրենք էին պատմում, որ մորը վնասել է ու փախել: Կինը կարողացել էր տնից դուրս գալ, փախչել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրունկի հատվածում ստացել է թեթև հրազենային վիրավորում, կյանքին վտանգ չի սպառնում»,- պատմել է Մանուչարյանը:

Գյուղապետը նշել է, որ ներխուժողն ինքը նույնպես եղել է վիրավորված՝ կրծքավանդակի ձախ հատվածում ունեցել է դանակի հարվածի հետք:

«Արյան հետքերով ընկանք, փնտրեցինք իրավապահների հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրեցի, ասաց՝ «օլդում» (մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Նրա մոտ եղած ավտոմատը իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»,- նշել է նա:

Մանուչարյանը հավելել է, որ երեխաների հետ այժմ աշխատում են հոգեբանները, իսկ գյուղում որևէ խուճապ չկա, իրավիճակը լիովին վերահսկվում է, սահմանապահներն ու ուժային կառույցները տեղում են:

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ դեռևս երկու օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ իրենց զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը:

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր», – նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել, վնասազերծվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Անի Թամրազյան