«Երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական եմ համարում՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Երևան կատարած այցի վերաբերյալ հարցին։ Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու է այցը գաղտնի պահվել հանրությունից, Փաշինյանը նշել է, որ խոսքը ոչ թե գաղտնիության, այլ անվտանգության նկատառումներով պայմանավորված կոնֆիդենցիալության մասին է։ Նրա խոսքով՝ …

