Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Մանչեսթեր Սիթին» 55-ամյա մասնագետի գլխավորությամբ վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին՝ Պրեմիեր լիգայում մրցելով «Ասթոն Վիլայի» հետ։ Խոսեպ Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ հունիս, սակայն կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը։ Նա 2016 թվականից է գլխավորում …

