Սուտ է և երաշխավորում եմ. Փաշինյանը պնդում է` 300 հազար ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում չի լինելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիների բնակեցում չի լինելու և այդ առնչությամբ «ամբողջական երաշխիքներ» է տվել։

«Մեր իշխանության օրոք տալիս եմ երաշխիքներ, այո՛, տալիս եմ երաշխիքներ ամբողջական», – ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարություններին, թե իշխանությունները ստանձնել են «300 հազար ադրբեջանցիների ընդունելու պարտավորություն»։

Վարչապետը նշել է, որ այդ պնդումները սուտ են․ «Ես ասեցի, որ սուտ է և երաշխավորում եմ»։

Փաշինյանի խոսքով՝ վերադարձի թեմաներով նոր քննարկումներ չեն լինելու․ «Վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու և վերադարձի թեմա Եվլախ չի լինելու, վերադարձի թեմա Գետաշեն չի լինելու և այլն և այդպես շարունակ, այո, երաշխավորում եմ»։

Նա հավելել է, որ այդ հարցերը «կոնֆլիկտի թեմա են, ոչ թե խաղաղության» և կրկին շեշտել․ «Սուտ է և երաշխավորում եմ»։ Անդրադառնալով Քյարքիի անվան հայտնվելուն Google Maps-ում՝ վարչապետն ասել է․ «Քյարքի անունը Google Maps-ում նոր չի հայտնվել, միշտ եղել ա, միշտ, միշտ և մնացածը…»։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան