107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Թևանյանը 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հայտարարագրել է 107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ կանխիկ միջոցներ և 2․3 մլն դրամ անկանխիկ գումար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրում Թևանյանը նշել է մոտ 4․9 դրամ եկամուտ, որը «Թևանյան» ՍՊԸ-ի վերադարձրած փոխառություն է։ Այս ընկերությունը 2008-ին հիմնադրել է Անդրանիկ Թևանյանը, ապա 2021-ին փոխանցել է կնոջը՝ Էլմիրա Թևանյանին։

Նախորդ տարիներին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Թևանյանը 2024 և 2025 թվականների համար որևէ եկամուտ չի ներկայացրել։ Վերջին անգամ նա աշխատավարձ ստացել է 2023-ին՝ Ազգային ժողովից՝ 4․2 մլն դրամ։ Թևանյանը, հիշեցնենք, պատգամավորական մանդատը վայր է դրել 2023-ին՝ սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։

2023-ի համեմատ 2026-ին նրա կանխիկ գումարը նվազել է 11․3 մլն դրամով, 3700 դոլարով և 1600 եվրոյով։

Թևանյանը 2019-ին գնել է բնակարան Երևանի Կենտրոնում (մակերեսը՝ 143․6 քմ), 2020-ին՝ ավտոտնակ (21 քմ)։ 2022-ին նա ժառանգություն է ստացել հողամաս Բյուրեղավանում (մակերեսը՝ 525 քմ):

Թևանյանը 2019-ին գնել է 2018-ի արտադրության HONDA CR-V մակնիշի ավտոմեքենա։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել՝ հիմք ընդունելով ԱԱԾ-ից ստացված հաղորդումը, ըստ որի՝ Անդրանիկ Թևանյանը, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ 622 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց:

Գայանե Խաչատրյան