ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է թիմի կազմն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության համար։

Հայտացուցակում տեղ չեն գտել Քոուլ Փալմերը («Չելսի»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Հարի Մագուայրը («Մանչեսթեր Յունայթեդ») և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Ռեալ»)։

Դարպասապահներ․ Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջեյմս Տրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ․ Ռիս Ջեյմս («Չելսի»), Տինո Լիվրամենտո («Նյուքասլ»), Մարկ Գեհի, Ջոն Սթոունս, Նիկո Օ՛Ռայլի (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Ջարել Կուանսա («Բայեր»), Դեն Բերն («Նյուքասլ»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ․ Դեկլան Ռայս, Էբերեչի Էզե (երկուսն էլ՝ «Արսենալ»), Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ»), Ջորդան Հենդերսոն («Բրոնթֆորդ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»), Կոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ․ Հարի Քեյն («Բավարիա»), Բուկայո Սակա, Նոնի Մադուեկե (երկուսն էլ՝ «Արսենալ»), Այվան Թոնի («Ալ Ահլի»), Օլի Ուոտկինս («Ասթոն Վիլա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»)։

Հունիսի 10-ից հուլիսի 19-ին կայանալիք ԱԱ-2026-ի խմբային փուլում անգլիացիները մրցելու են Խորվաթիայի, Գանայի ու Պանամայի հավաքականների հետ։