Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը գերարդյունավետ հանդիպում է անցկացրել Երևանի ԲԿՄԱ-ի կազմում։ «Տիտանսի» դեմ ՊրոԲասկետ Ա-Լիգայի հերթական տուրի խաղում 20-ամյա բասկետբոլիստը վաստակել է 84 միավոր, գրանցել 14 ռեբաունդ ու 10 արդյունավետ փոխանցում՝ դառնալով թրիփլ-դաբլի հեղինակ։ ԲԿՄԱ-ն այս խաղում վստահ հաղթանակ է տարել 160:102 հաշվով։ Դա լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ անհատական ցուցանիշն էր։ Դանիել Կիրակոսյանը նաև …

