Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Թեմի Աբրահամը պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որը տիտղոս է նվաճում երեք եվրագավաթներում՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում, հաղորդում է ESPN-ը։ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Ասթոն Վիլան» 3։0 հաշվով հաղթել էր գերմանական «Ֆրայբուրգին»։ Աբրահամն անգլիական ակումբի փոխարինողների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չէր եկել։ 28-ամյա անգլիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի գավաթակիր …

