Քոչարյանը հրճվում է. ունեմ կասկածներ` այնպես են անում, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան ՌԴ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդիրներին, հայտարարեց, որ իրավիճակը մեծ խնդիր չի ներկայացնում և պայմանավորված է մի շարք գործոններով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ու զբոսաշրջային հոսքերի աճով, ինչպես նաև ՌԴ-ում կիրառվող որոշ խստացումներով։

Նրա խոսքով՝ հայկական ընկերությունների մի մասն արդեն հարմարվել է նոր պահանջներին, մյուսներն էլ առաջիկայում կկարողանան լուծել խնդիրները։ Պապոյանը նաև քաղաքական ենթատեքստ տեսավ ստեղծված իրավիճակում:

«Կան ընդդիմադիր ուժեր, որոնք, օրինակ, Քոչարյան Ռոբերտը, էնպես ա արտահայտվում ցանկացած պրոբլեմի ժամանակ, էնպիսի մեծ երջանկություն է գալիս իր դեմքին ցանկացած լուրի ժամանակ, երբ որ իմանում է, որ մեր հայ արտադրողները, հայ արտահանողները որևէ խնդիր են ունենում Լարսում: Եվ ես ենթադրում եմ և ունեմ շատ որոշակի հիմնավոր կասկածներ, որ նրանք որոշակի շրջանակներում փորձում են էնպես անել, որ մեր հայ արտադրողների համար խնդիրներ առաջանան Ռուսաստանի Դաշնությունում»,- ասաց Պապոյանը։

Նախարարը հայտարարեց, որ իրավիճակը կկարգավորվի հունիսի 8-ից հետո, երբ, իր խոսքով, «Քաղաքացիական պայմանագիրը» բարձր արդյունք կարձանագրի ընտրություններում։ Նա նշեց, որ այդ պահից հետո Ռուսաստանի հետ համագործակցությունն ավելի սահուն կընթանա, իսկ ներքաղաքական խռովությունները կավարտվեն։

Պապոյանն անդրադարձավ նաև «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին։ Նա նշեց, որ իրեն չեն զարմացնում այս զարգացումները և ակնարկեց, որ գործով կարող են ներգրավվել նաև այլ անձինք, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։