ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կտրականապես հերքել է այն պնդումները, թե Հայաստանում մարդկանց կալանավորում են հակառակ կարծիք կամ քաղաքական դիրքորոշում ունենալու համար։ Երբ FactorTV-ի լրագրողը հարց է բարձրացրել իշխանությանը հակառակվող անձանց (մասնավորապես՝ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի) կալանավորումների մասին, Ռուբինյանը որպես խոսքի ազատության և քաղաքական հետապնդումների բացակայության ապացույց օրինակ է բերել հենց լրագրողին․ «Հակառակ կարծիք արտահայտելու համա՞ր… …

