Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կտրականապես հերքել է այն պնդումները, թե Հայաստանում մարդկանց կալանավորում են հակառակ կարծիք կամ քաղաքական դիրքորոշում ունենալու համար։

Երբ FactorTV-ի լրագրողը հարց է բարձրացրել իշխանությանը հակառակվող անձանց (մասնավորապես՝ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի) կալանավորումների մասին, Ռուբինյանը որպես խոսքի ազատության և քաղաքական հետապնդումների բացակայության ապացույց օրինակ է բերել հենց լրագրողին․

«Հակառակ կարծիք արտահայտելու համա՞ր… ոչ ոք չի կալանավորվում հակառակ կարծիք արտահայտելու համար: Այդ թվում՝ Դուք։ Դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք ձևակերպված են այն կերպ, որոնք առնվազն հակառակ տեսակետի նման են, բայց Դուք չեք կալանավորվում, չէ՞»։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հացադուլ հայտարարելու մասին դիմում է գրել, նրան տեղափոխել են հացադուլավորների համար նախատեսված խուց։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։

Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ապա իրավիճակը սրվել էր, ու Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։

Ժամեր անց Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր, ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական հետապնդում հարուցելուց և կալանավորելուց հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։