Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը FactorTV-ի լրագրողի հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ընդդիմության և նրանց սատարող որոշ շրջանակների գործողությունները՝ դրանք որակելով որպես «երրորդ երկրների շահերը սպասարկող քաղաքական գործակալական ցանց»։

Անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի այն մտքին, թե առանց Ղարաբաղի Հայաստանը կորցնում է իր իմաստը, Կոնջորյանը նշել է.

«Մարդը ասել է փաստացի, որ ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը չունի իմաստ, չունի նպատակ… Սա երբ որ գումարում ես Հայաստանի Հանրապետության դեմ լրտեսության մեղադրանքին, ես կարծում եմ, որ շատ բան պարզ է դառնում»։

Արձագանքելով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ով իշխանություններին հեռանալու «գործարք» էր առաջարկել, Կոնջորյանը ասել է.

«Ընդհանրապես դժվար եմ կարողանում մտաբերել մի այսպիսի զազրախոսի՝ Հայաստանի քաղաքական դաշտ նետված, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, որի բովանդակ ինտելեկտը չի հերիքում նույնիսկ մի լիարժեք նախադասություն կազմել։ […] Նա մեր ժողովրդի ինքնության ամենակարևոր մասնիկը՝ հայոց լեզվին չի տիրապետում։ Հնարավոր չէր 30 տարում մի հատ հայոց լեզվի ուսուցիչ ճարել և լիարժեք հայոց լեզվին տիրապետել»։

Նա հավելել է, որ որևէ մեկը, առավել ևս՝ այլ երկրի գործակալը, չի կարող ՀՀ կառավարությանն ու ժողովրդին նման պայմաններ թելադրել:

Մանրամասները՝ տեսանյութում։