Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան շարունակելու է NCAA Division I-ում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
17-ամյա բասկետբոլիստը միացել է Էվանսվիլի համալսարանի թիմին։
Մասումյանը Հայաստանի Մ-16 և Մ-18 հավաքականների կազմում դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր և այժմ հնարավորություն է ստացել խաղալու ԱՄՆ-ի համալսարանական բասկետբոլի ամենաբարձր մակարդակում։