ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը կարող է հայտարարվել ժամերի ընթացքում. ինչ կետեր են ներառված․ աղբյուր

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Սսպասվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանի միջնորդությամբ հնարավոր համաձայնագրի վերջնական նախագիծը կհայտարարվի մի քանի ժամվա ընթացքում, հայտնել են Al Arabiya-ի աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ դրա հիմնական պայմանները ներառում են հետևյալը՝

  • Անհապաղ, համապարփակ, անվերապահ հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ ցամաքային, ծովային, օդային,
  • Փոխադարձ պարտավորություն՝ չթիրախավորել ռազմական, քաղաքացիական կամ տնտեսական ենթակառուցվածքները,
  • Ռազմական գործողությունների դադարեցում և լրատվամիջոցների  պատերազմի դադարեցում
  • Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու պարտավորություններ,
  • Արաբական ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում նավարկության ազատության երաշխավորում,
  • Համատեղ մեխանիզմ՝ համաձայնագրի կատարման մոնիթորինգի և վեճերի լուծման համար,
  • Չլուծված հարցերի շուրջ բանակցությունները մեկնարկ յոթ օրվա ընթացքում,
  • ԱՄՆ պատժամիջոցների աստիճանական վերացում՝ Իրանի կողմից համաձայնագրի պայմաններին հավատարիմ մնալու դիմաց,
  • Համաձայնագրի նախագիծը վերահաստատում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահպանումը։

Համաձայնագիրն ուժի մեջ պետք է մտնի երկու կողմերի կողմից պաշտոնապես հայտարարվելուց անմիջապես հետո։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի լրագրողներին ասել է, որ բանակցություններում «որոշ լավ նշաններ» կան, սակայն լուծում չի կարող լինել, եթե Թեհրանը ներդնի նեղուցում վճարովի համակարգ, որը փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից հետո գործնականում փակել էր նավագնացությունը մեծ մասի համար։

«Կան որոշ լավ նշաններ։ Ես չեմ ուզում չափազանց լավատես լինել։ Այնպես որ՝ տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի օրերի ընթացքում»,- ասել է Ռուբիոն։

Իրանական բարձրաստիճան աղբյուրը հինգշաբթի Reuters-ին ասել է, որ բացերը պակասել են, չնայած ուրանի հարստացումը և նեղուցը մնում են վիճահարույց կետերի շարքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի