Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքի նավթարդյունաբերական գոտում երեքշաբթի հրդեհ է բռնկվել, որն առաջացել է որսված անօդաչու թռչող սարքի բեկորներից, գրում է DW-ն։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թեհրանն ուժեղացնում է արձագանքը Իրանի և Լիբանանում նրա դաշնակից «Հըզբոլլահ» խմբավորման դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումներին։ «Ֆուջեյրայի Էմիրության համապատասխան մարմիններն արձագանքել են այսօր առավոտյան Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում …

