Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Ո՞ր երկրներն են Հայաստանի համար ներկայացնում քաղաքական ամենամեծ սպառնալիքը» հարցին ի պատասխան՝ քաղաքացիների մեծամասնությունը շարունակում է նշել Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին են վկայում 2026 թվականի մայիսին իրականացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքները, որտեղ հարցվողները կարող էին ընտրել մի քանի տարբերակ։

Հարցվածների 73%-ը որպես գլխավոր քաղաքական սպառնալիք նշել է Ադրբեջանը, 58%-ը՝ Թուրքիան։ Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 32%-ով։ Միևնույն ժամանակ, հարցվածների 6%-ը կարծում է, որ նշված երկրներից ոչ մեկը Հայաստանի համար սպառնալիք չէ, իսկ 3%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է։

Ժամանակագրական համեմատությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի համեմատ նվազել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ որպես սպառնալիք ընկալվելու մակարդակը։ Եթե 2023-ին Ադրբեջանը որպես սպառնալիք էր դիտարկվում հարցվածների 93%-ի, իսկ Թուրքիան՝ 89%-ի կողմից, ապա այժմ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 73% և 58%։

Ըստ հետազոտության՝ Հայաստանի քաղաքացիների պատկերացմամբ երկրի կարևորագույն քաղաքական գործընկերը Ֆրանսիան է․ «ո՞ր երկրներն եք համարում Հայաստանի համար քաղաքական կարևորագույն գործընկերներ» հարցին ի պատասխան հարցվածների 39%-ը նշել է հենց այս երկիրը։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է 35%-ով, իսկ երրորդում՝ ԵՄ-ն 34%-ով։ Հաջորդում են Իրանը՝ 29%, ԱՄՆ-ը՝ 27%, Վրաստանը՝ 18% և Չինաստանը՝ 17%։ Թուրքիան որպես գործընկեր նշել է հարցվածների 4%-ը, Ադրբեջանը՝ 3%-ը։ Նույն ցուցանիշն ունի նաև Ուկրաինան։

Հետազոտության տվյալների համադրությունը ցույց է տալիս հետաքրքիր պատկեր․ որոշ երկրներ հասարակության կողմից միաժամանակ ընկալվում են և՛ որպես գործընկեր, և՛ որպես սպառնալիք։

Ամենահակասական ընկալումն ունի Ռուսաստանը։ Մի կողմից այն համարվում է Հայաստանի երկրորդ կարևորագույն քաղաքական գործընկերը՝ 35%-ով, մյուս կողմից՝ հարցվածների 32%-ը Ռուսաստանը դիտարկում է նաև որպես քաղաքական սպառնալիք։

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Ֆրանսիան և Եվրոպական միությունը հանրության կողմից ընկալվում են գրեթե միանշանակ դրական։ Ֆրանսիան գլխավորում է գործընկեր երկրների ցանկը, միայն 2%-ն է այն համարում սպառնալիք։ Նմանատիպ պատկեր է նաև ԵՄ-ի դեպքում։

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ընկալվել հիմնականում որպես սպառնալիք։ Ավելի շատ որպես գործընկեր, քան սպառնալիք են ընկալվում նաև Իրանն ու ԱՄՆ-ը։

Հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի մայիսի 5-11-ը՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1,511 մշտական բնակիչ։

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Անի Թամրազյան