Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
Բոլորը

Ո՞ր կուսակցությունը կամ դաշինքը քանի տոկոս ձայն կհավաքի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում․ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է մայիսին անցկացված հարցման արդյունքները։ 

«Ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին քաղաքացիների պատասխանների հարաբերակցությունն այսպիսին է․ 

Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր»  32%,

Սամվել Կարապետյան/ «Ուժեղ Հայաստան» – 6%, 

Ռոբերտ Քոչարյան/ «Հայաստան» դաշինք- 3%,

Գուրգեն Սիմոնյան/ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 2%,

Գագիկ Ծառուկյան/ ԲՀԿ  – 1%։

Այլ գործիչների վարկանիշները ևս չեն գերազանցում 1 տոկոսը։ 

 

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումն իրականացրել է հեռախոսազանգի միջոցով՝ մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1511 մարդ։ Փետրվարին նմանատիպ հարցադրմամբ անցկացված հարցման համեմատ՝ ՔՊ-ի վարկանիշն 8 տոկոսով աճել է, «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 3 տոկոսով նվազել, «Հայաստան» դաշինքինը մնացել է անփոփոխ։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի վարկանիշը նվազում է արձանագրել 2 տոկոսով, Գուրգեն Սիմոնյանի գլխավորած ուժինը՝ աճել 1 տոկոսով։   

«Որքա՞ն է հավանական, որ կմասնակցեք ընտրություններին»․ հարցվածների 79%-ը նշել է, որ շատ հավանական է։ Փետրվարին այս պատասխանն ընտրել էր հարցվածների 68 տոկոսը։ Այս խմբի մոտ նախընտրությունները հետևյալ պատկերն են արձանագրել․  

Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր»  38%,

Սամվել Կարապետյան/ «Ուժեղ Հայաստան» – 7%, 

Ռոբերտ Քոչարյան/ «Հայաստան» դաշինք- 4%,

Գուրգեն Սիմոնյան/ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 2%,

Գագիկ Ծառուկյան/ ԲՀԿ  – 2%։

Այլ գործիչների վարկանիշները չեն գերազանցում 1 տոկոսը։ 

 

«Արդյո՞ք ընտրությունները կլինեն ազատ և արդար»․ 34 տոկոսը վստահ է՝ միանշանակ ազատ և արդար կլինեն, 37%-ը՝ հավանաբար ազատ և արդար կլինեն, 13%-ը՝ հավանաբար ազատ և արդար չեն լինի, 12 տոկոսը վստահ է՝ միանշանակ ազատ և արդար չեն լինի, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։ 

Իշխանության կողմնակիցների 93%-ը կարծում է, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, իսկ ընդդիմադիր կողմնորոշում ունեցողների շրջանում մեծամասնությունը՝ 55 տոկոս և բարձր, կարծում է՝ դրանք կեղծվելու են կամ արդար չեն լինելու:

Փետրվարի համեմատ՝ էականորեն փոփոխություն են կրել նաև ամենավստահելի քաղաքական գործիչների վարկանիշները։  «Ո՞ր քաղաքական կամ հանրային գործչին եք ամենաշատը վստահում» հարցին պատասխանել են այսպիսի համամասնությամբ․  

Նիկոլ Փաշինյան – 29%,  9% աճ,

Սամվել Կարապետյան – 8%,  2% նվազում ,

Արարատ Միրզոյան – 5%, 1 % աճ,

Ռոբերտ Քոչարյան – 4%, 1 % նվազում,

Գագիկ Ծառուկյան – 3%, 1 % նվազում,

Ալեն Սիմոնյան – 3%, անփոփոխ,

Արամ Սարգսյան- 3%, անփոփոխ,

Գուրգեն Սիմոնյան – 2%, անփոփոխ,

Արման Թաթոյան – 2%, անփոփոխ։

Այլ ուժերի վստահում է հարցվածների 14 տոկոսը, 2 % նվազում։ 

Ոչ ոքի չի վստահում՝ 40 տոկոսը, 8% նվազում։

Հենց չկողմնորշված ընտրողների ձայները կարող են որոշիչ դեր ունենալ ապագա իշխանության ձևավորման հարցում։ Որքանո՞վ կիրականանան հարցումների արդյունքները՝ պարզ կլինի շուրջ կես ամսից։ 

Նկարը մշակվել է արհեստական բանականության օգնությամբ։

Ռոզա Վարդանյան