Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ դեռևս ձերբակալվածների պահման վայրում է և դատարանում հացադուլ էր հայտարարել, այս պահին հացադուլավորների համար նախատեսված խցում չէ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։

«Արթուր Օսիպյանը քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, ըստ ընթացակարգի հացադուլ հայտարարելու մասին դիմում չի գրել, հետևաբար՝ նա հացադուլավորների համար նախատեսված խցում չէ»,- մանրամասնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Factor.am–ը կապ հաստատեց Ռոման Երիցյանի հետ, վերջինս կրկին հաստատեց, որ ինչպես ՁՊՎ-ում, այնպես էլ դատարանում Օսիպյանը հացադուլ էր հայտարարել և մտադրություն չուներ դադարեցնելու, միևնույն ժամանակ նշեց՝ դեռ տեղեկություն չունի, թե ինչու դիմում չի գրել․ «Գուցե, ընթացակարգին ծանոթ չէ»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի իրեն առաջադրված մեղադրանքի, այն «քաղաքական հետապնդում» որակելով։

Հիշեցնենք՝ շաբաթ օրն Արթուր Օսիպյանը մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ էր արձագանքել՝ Օսիպյանին մեղադրելով «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։ Ապա իրավիճակը սրվել էր ու Փաշինյանը Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։

Ժամեր անց՝ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր, ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն կիրառելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչպես նաև 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչությանը այլ կերպ խոչընդոտելը)։

Քրեական հետապնդում հարուցելուց և կալանավորելուց հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում են դադարեցնել Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ 

 

Ռոզա Վարդանյան