21 Ապրիլ 2026 | 18:05
Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին
Երևանի ավագանին հավանություն է տվել Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում, բազմագործառութային հանգստի գոտի ստեղծելու ծրագրին, որի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 172,6 մլն դրամ։ Նախագծով նախատեսվում է կառուցել հանգստի և մարզական գոտիներ, բարեկարգել գետն ու ջրվեժները, ստեղծել նոր կանաչապատ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մինչդեռ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու հարցը քվորումի բացակայության պատճառով չի ընդունվել։ …