Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր …

