NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը հասել է Հայաստան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը. Firebird AI մեգանախագիծը մտնում է գործնական փուլ։ Այս մասին տեղեկացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Ալեքսանդր Եսայանի հետ այցելել ենք «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար»,- գրել է նախարարը։

Նշվում է, որ Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել շուրջ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից «ԱԲ գործարան»՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։

Տվյալային կենտրոնը կօգտագործի ջրային հովացման փակ համակարգ, որը լիցքավորվելու է մեկ անգամ և օգտագործվում է մի քանի տարի շարունակ՝ ապահովելով բարձր էներգաարդյունավետություն և հուսալի աշխատանք։

«Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ և շահագործման հանձնել ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանը առաջ մղելով աշխարհի ամենահզոր ԱԲ տվյալային կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։ Առաջին փուլի գործարկումից հետո կենտրոնում կաշխատի մինչև 100 բարձրակարգ մասնագետ, իսկ երկրորդ փուլի կառուցման և ընդլայնման աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1000 մասնագետ՝ ստեղծելով նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։

Նախագծի կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության և Firebird AI-ի միջև կնքված 25 մլն դոլարի ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետությունը 5 տարի ժամկետով կստանա բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսներ՝ աջակցելու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, բուհերին և մասնագետներին, ինչպես նաև ապահովելու դրանց կիրառումը պետական կառույցներում, տեխնոլոգիական ընկերություններում և բարձր տեխնոլոգիական ոլորտների հետազոտական ու զարգացման ծրագրերում»,- գրված է Հայրապետյանի գրառման մեջ: