Օսիպյանին վիրավորող կողմին տարբերակ ենք առաջարկել այս իրավիճակից դուրս գալու․ Գեղամ Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ակտիվիստ Գեղամ Օհանյանն արդեն երկրորդ օրն է՝ նստացույց է իրականացնում նախագահի նստավայրի դիմաց՝ հաջակցություն Արթուր Օսիպյանի, որը կալանավորվել է Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից հետո։

Օսիպյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել։ Օհանյանի խոսքով՝ նստացույցի առաջին օրը «բավական ակտիվ» է անցել։

«Նամակը հանձնեցինք նախագահական։ Երեկոյան նույն նամակը բաց ընթերցեցինք, ու 100-ից ավելի մարդ էր եկել։ Ստորագրահավաք արեցինք, մարդիկ ստորագրություններով միացան, ու հիմա էլ ստորագրահավաքը շարունակվում է»,– ասաց նա՝ նշելով, որ հավաքված ստորագրությունները հետագայում առանձին ևս կհանձնվեն նախագահական նստավայր։

Ակտիվիստի խոսքով՝ շարժմանը միացել են նաև հանրային գործիչներ, իսկ ամեն օր երեկոյան կազմակերպվելու են հանրային հավաքներ։

«Կոչ եմ անում մարդկանց՝ եկեք միացեք, ժողովուրդ ջան, մի լռեք այս հարցի շուրջ։ Մենք պետք է բոլորս մեր ներկայությամբ ամրապնդենք մեր խոսքը ու պահանջենք ազատել իրեն»,– նշեց Օհանյանը։

Նա ասաց, որ նախագահին ուղղված նամակում երկու հիմնական պահանջ են ներկայացրել. «Առաջին կետն այն է, որ քարոզարշավի մեջ հանրային խոսքով դատապարտի ագրեսիա պարունակող խոսքը։ Երկրորդ կետով՝ խնդրել ենք միջնորդություն ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխելու նպատակով, որպեսզի վերականգնվի Արթուր Օսիպյանի ազատ խոսքի իրավունքը»։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նախագահից, Օհանյանը պատասխանեց. «Մենք մի տարբերակ ենք առաջարկել, որը հարմար է նաև վիրավորող կողմին, որպեսզի փափուկ կերպով այս հարցը արանքից հանի։ Եթե խելամիտ գտնվեն, կկարողանան օգտվել այս հնարավորությունից։ Եթե չէ՝ արդեն զարգացումները կգնան այլ ճանապարհով»։

Օհանյանը պատմեց, որ գիշերել է նստացույցի վայրում։ «Մարդիկ մինչև ժամը 1-ը, 2-ը չէին գնում, տասնյակ մարդիկ կային, մնացել էին, զրուցում էինք, հիշել էինք մեր նախահեղափոխական օրերը»,– ասաց նա՝ հավելելով, որ իրեն արդեն միացել է նաև Միքայելը, և նստացույցն իրականանում են երկուսով։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել։ «Ոստիկանությունը ընդհանրապես չի խոչընդոտել, շնորհակալ ենք ոստիկանության աշխատանքից, որովհետև բավական լավ ծառայություն են իրականացրել»,– նշեց նա։

Խոսելով նստացույցի արդյունավետության մասին՝ Օհանյանն ասաց, որ այն միայն ֆիզիկական ներկայությամբ չի սահմանափակվում։

«Այստեղից նաև ակտիվ պրոցես ենք ծավալում մեդիահարթակում։ Մարդիկ անընդհատ գնում-գալիս են, շարժ է տեղի ունենում։ Մենք գիտենք, որ դա ձնագնդիի էֆեկտով շատ մեծ հնարավորություն ունի մեծանալու»,– նշեց նա։

Անդրադառնալով հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներգրավմանը՝ Օհանյանը կոչ արեց շարունակել բարձրաձայնել հարցը։

«Արթուրը բանտում օրեցօր ավելի վատթար վիճակում է հայտնվում։ Կոչ ենք անում հանրային մարդկանց, իրավապաշտպան կառույցներին, լրագրողական համայնքին՝ ակտիվ լինել, բարձրաձայնել հարցը։ Այս հարցը բոլորինս է»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան