Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, դիտարկել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի իրավունքների իրացմանն առնչվող հարցերը։ «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) …

