ՄԻՊ-ի միջամտությամբ ազատությունից զրկված անձի վիրահատություն է կազմակերպվել

Լուրեր

05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ազատությունից զրկված քաղաքացու վիրահատական միջամտությունը կազմակերպվել և իրականացվել է։ Քաղաքացին կոտրվածք էր ստացել միջանձնային կոնֆլիկտի հետևանքով, իսկ նրա ազգականը դիմել էր Պաշտպանին՝ անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպման հարցում աջակցություն խնդրելով։

«Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին զանգահարել է նաև ազատությունից զրկված քաղաքացին։

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ անհապաղ կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի աշխատակազմի կողմից ընդգծվել է ազատությունից զրկված անձի առողջության պահպանման և անհրաժեշտ բժշկական օգնության ժամանակին ու պատշաճ կազմակերպման ապահովման կարևորությունը։

Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և հաջորդ օրը տեղեկացվել է, որ ազատությունից զրկված քաղաքացու վիրահատական միջամտությունը կազմակերպվել և իրականացվել է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։