Իրավապահները զենք ու թմրանյութ են փնտրում․ խուզարկություններ՝ Արմավիրում
Հասարակություն
02.06.2026 | 11:44
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում։ ՆԳՆ մամուլի քարտուղարը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ոստիկանությունն ու ՔԿ-ն գործողություններ են իրականացնում ավելի քան 20 հասցեում։
Մեր տեղեկություններով՝ իրավապահները փնտրում են զենք-զինամթերք, նաև թմրանյութ։
Հիշեցնենք՝ վերջերս էլ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն Երևանի շուրջ 15 հասցեներում էին խուզարկություններ իրականացրել և հայտնաբերել զենք ու թմրանյութ։
Արփի Հակոբյան