Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիում ձերբակալվել է հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը։ Վերջինս անցնում է ընտրակաշառքի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համաձայն որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի տեղամասային հանձնաժողովի նախագահը, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվությունը տվել է այն անձանց, …

