Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 21 անձ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Դատական դեպարտամենտը ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված՝ ժամը 14:00-ի դրությամբ դատարան մուտքագրված գործերի քանակի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել՝ ժամը 14։00-ի դրությամբ։

Ըստ այդմ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է 2 դատական գործ, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 6, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 2, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 2, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 1, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 1, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ 7 դատական գործ:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ ՀՀ դատարանները ստացել են 21 գործ։

Արաքս Մամուլյան