Ձերբակալվել է գյումրեցի հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիում ձերբակալվել է հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը։ Վերջինս անցնում է ընտրակաշառքի գործով։

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համաձայն որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի տեղամասային հանձնաժողովի նախագահը, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։

Հակակոռուպցիոն կոմիտե նաև ձայնագրություն է հրապարակել, որում առկա է Կ․Պ-ի վերաբերյալ ձայնագրություն։ Factor TV-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակներում Կ․Պ-ի խոսակցությունը վերագրվում է Կարապետ Պողոսյանին:

Արաքս Մամուլյան