ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված է. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում այն ընդդիմադիրների վրա տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ տասնամյակ ի վեր առաջին անգամ է, որ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, արդյո՞ք դա մեծահոգություն է, Սարգսյանը բացասական պատասխան տվեց։

«Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ զուտ, սթափ հաշվարկի արդյունք էր։ Եվ կարծում եմ՝ մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամը 8-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե, գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քան 21 թվին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված էր։ Ես բոլորին խնդրում եմ մասնակցել, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում ո՞ր քաղաքական ուժը կլինի իշխանության՝ կլինի՞ փոքրամասնությունը, թե՞ այն քաղաքական ուժը, որի համար քվեարկել է գոնե, գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մեծ հատված»։

Հարցին, թե ինչպես է գնահատում այն խոսակցությունները, որ այսօր ընտրախախտումների ֆոնն ավելի բարձր է, քան եղել է ՀՀԿ-ի ժամանակ, պաշտոնաթող նախագահն ընդգծեց։

«ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցացված էր։ Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ից դժգոհ են եղել, մինչև հիմա էլ փորձում են հավասարության նշանակություն դնել, բայց այդ հավասարության նշանը իրական չի՝ ոչ մեր սահմանների առումով, ոչ ընտրություններ կազմակերպելու առումով, ոչ սուտն ու զրպարտություն տարածելու առումով»։

Մանրամասները՝ տեսանյութում։