Օհայոյում փառատոնի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի Old West End փառատոնի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են: Այս մասին հայտնել է փոխոստիկանապետ Ջոզեֆ Հեֆերնանը՝ հավելելով, որ դեռևս ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հեֆերնանը նշել է, որ միջադեպին մասնակցել է առնվազն 2 մարդ, որոնք, հավանաբար, կրակել են միմյանց վրա: Մեկ այլ ոստիկան՝ Դեն Գերկենը, նշել է, որ տուժածների միջին տարիքը մոտ 20 տարեկան է։

AFP-ն հաղորդում է, որ իշխանությունները զննում են տարածքը՝ կասկածյալներին գտնելու համար, հարցաքննում վկաներին և վերանայում բջջային հեռախոսների տեսագրությունները: CNN-ի տվյալներով՝ ոստիկանությունը մարդկանց խնդրում է հետաքննության ընթացքում խուսափել որոշակի տարածքներից: Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստիկանության զգալի ներկայություն:

Old West End-ն ամենամյա երկօրյա փառատոն է Տոլեդոյի պատմական վիկտորիանական թաղամասում։ Միջոցառումը նախատեսված էր սկսել շքերթով և կենդանի երաժշտությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի