Սամվել Կարապետյանի ասուլիսը չեղարկվեց
Այսօր ժամը 15։30-ին նախատեսված էր ՈՒժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներին, սակայն, առանձնատան դարպասների մոտ տեղեկացրեցին, որ այն չեղարկվել է։
Կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Factor.am-ին փոխանցեց, որ պատճառը Սամվել Կարապետյանի չնախատեսված զբաղվածությունն է։