«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, խոսելով հետընտրական զարգացումների մասին, նշեց, որ եթե ընտրություններն անցնեն առանց խախտումների, ապա բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են հարգել ժողովրդի կայացրած որոշումը։ «Եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք, բնականաբար, պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը։ Հաղթի իշխանությունը, հաղթի ընդդիմությունը՝ ժողովրդի որոշումը մեզ համար օրենք է»,- ասաց նա։ Մարությանը վերահաստատեց նաև, …

