Ընտրությունից հետո չկա պսևդոպատճառ՝ Արթուր Օսիպյանին կալանքի տակ պահելու․ եթե չազատվի՝ ուրեմն բռնապետություն ենք դառնում․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններին ընտրողների աննախադեպ ակտիվությունը ոչ թե գաղափարական համախմբման, այլ երկու հակադիր վախերի արդյունք է, որոնք մարդկանց դրդել են գնալ ընտրատեղամասեր՝ կանխելու իրենց համար անընդունելի սցենարը։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «+374 քաղաքական ինքնորոշման ակումբի» նախագահ Գարեգին Միսկարյանը՝ վերլուծելով ընտրական գործընթացի ակտիվության դրդապատճառները։

Մեկնաբանելով ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը՝ Միսկարյանն առանձնացրեց մի քանի հիմնական գործոն։
«Հայտնի փաստ է, որ ընտրություններից առաջ մեծ հոսք է եղել արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից հայերի ներհոսք է եղել, զանգվածային ներգաղթ։ Ես կարծում եմ, որ մի կողմից այդ փաստն է դեր խաղացել»,- նշեց նա։

Երկրորդ գործոնը, ըստ Միսկարյանի, այն ընտրազանգվածի համախմբումն է, որը նախկինում տատանվում էր և չէր ցանկանում ընտրել ո՛չ գործող իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը․ «Հիմա այդ մարդիկ համախմբվել են արտաքին թշնամու դեմ, և դա, այսպես ասած, ներքին մոտիվացիոն հիմք է հանդիսացել իրենց որոշում կայացնելու համար»։

Երրորդ շարժառիթը, Միսկարյանի կարծիքով, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն թույլ չտալու ձգտումն է. «Նրանք, ովքեր կարծում են, որ խորհրդարանում, այնուամենայնիվ չպետք է լինի բացարձակ մեծամասնություն, գնում են և ընտրում, օրինակ, մանր ուժերի, որպեսզի մասնակցության թիվը բարձր լինի և ուժերից որևէ մեկը չստանա 50 տոկոսից ավելի ձայն»։
Ամփոփելով՝ Գարեգին Միսկարյանը շեշտեց, որ այս ընտրությունները, նախորդների նման, հիմնված են վախի վրա։ Նա զուգահեռ անցկացրեց նախորդ ընտրությունների հետ, երբ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վտանգը մոբիլիզացրեց այն մարդկանց, ովքեր, դեմ լինելով նրան, ստիպված եղան քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին 2021 թվականի ընտրություններում։

Նույն տրամաբանությունը, ըստ նրա, գործում է նաև այս անգամ, սակայն երկու ուղղությամբ. «Մարդիկ կան, որոնք ոչ մի կերպ չեն ուզում, որ հանկարծ ռուսական կողմի աջակցությունն ունեցող ուժերը մեծամասնություն լինեն, և մարդիկ կան, որոնք ոչ մի կերպ չեն ուզում, որ գործող իշխանությունը վերընտրվի։ Մի մասը կարծում է, որ եթե ընդդիմադիրներն ընտրվեն, դա կլինի պատերազմի պատճառ, մյուս մասն էլ կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ապա անկլավները կտան և Սյունիքը կկտրվի հիմնական մասից»։

Միսկարյանի դիտարկմամբ՝ ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի կողմից հնչեցված սպառնալիքների գործոնը։ Նրա խոսքով՝ այս սպառնալիքները մոբիլիզացրել են երկու հակադիր բևեռներին։

«Մի կողմն ասում է՝ մենք չենք վախենում ձեր սպառնալիքներից, և մեզ համար, օրինակ, ինքնիշխանությունը վեր է ձեր պատժամիջոցներից։ Մյուս կողմն ասում է՝ մենք կկործանվենք, եթե այդ սանկցիաները կիրառվեն, և դարձյալ դա ներքին մոտիվացիոն հիմք է»,- բացատրեց նա։

Չնայած իր կանխատեսմանը, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կվերցնի, Միսկարյանը զգուշացրեց՝ դա չի նշանակում, թե Հայաստանը միանշանակ կդառնա ժողովրդավարական պետություն։ Նա խնդիրը տեսնում է համակարգային մակարդակում։

«Մեր Սահմանադրությունն այնպես է կառուցված, որ մենք չունենանք ժողովրդավար պետություն։ Այսինքն՝ այնքան լիազորություն, ինչքան ՀՀ Սահմանադրությամբ ունի վարչապետը, և այն մեխանիզմները իշխանության ձևավորման, որ կան, թույլ չեն տա, որ Հայաստանում ինստիտուցիոնալ մակարդակում իշխանությունների թևերի բաժանում լինի, և դրա բերումով էլ չի լինելու ժողովրդավարություն»,- հայտարարեց նա։

Միսկարյանը նաև անդրադարձավ հասարակության մեջ առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ քաղաքական գիտակցության մակարդակը բավարար չէ․ «Մեր հասարակությունը, կարող ենք ասել, ազատասեր, ազատատենչ է, բայց դեռևս այդքան էլ պատրաստ չի անմիջականորեն մասնակցել ազատ պետություն կայացնելու գաղափարին։ Մյուս կողմից՝ կա, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանին դեմ հասարակության շերտը, որոնք ինքնիշխանության մասին ունեն այլասերված պատկերացում, ոչ թե աղավաղված, այլ այլասերված։ Այդ մարդիկ, կներեք, բայց նրանց մեջ կան, որ հոգով ստրուկ են, այդ մարդիկ չեն պատկերացնում՝ ինչպես է հնարավոր ինքնիշխան պետություն ունենալ»։

Միսկարյանի համոզմամբ՝ ընտրություններից հետո իշխանության վարքագիծը, մասնավորապես, ազատ խոսքի համար բանտարկված Արթուր Օսիպյանի գործով, ցուցիչ կլինի երկրի հետագա ուղու համար։

«Հիմա ընտրություններից հետո ոչ մի պատճառ, թեկուզ փսևդո-պատճառ, ուղղակի որևէ պատճառ չկա Արթուր Օսիպյանին պահելու։ Եվ եթե այս գործող իշխանությունները շարունակեն նրան պահել բանտում և չլուծեն գոնե խափանման միջոցի փոփոխման հարցը, ապա կարծում եմ՝ դա ուղիղ ազդակ է մեր հասարակությանը, որ մենք ոչ մի այլ տեղ չենք գնում, քան Ադրբեջանի նման բռնապետություն կառուցելու»,- եզրափակեց Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան