Ռուսաստանցի գործարարը, որը, ինչպես պնդում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսին մեկնել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բավականին հայտնի է։ ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Meduza-ն։ «Բավականին հայտնի գործարար է մեկնել Կիև։ Նրան շատերը ճանաչում են», – ասել է Ուշակովը՝ չբացահայտելով գործարարի անունը։ …

