Մոսկվայի ավիահանգույցի բոլոր չորս օդանավակայանները՝ «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն, «Ժուկովսկի»-ն և «Շերեմետևո»-ն, չվերթներ չեն սպասարկում՝ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածծային հարձակման պատճառով, գրում է Meduza-ն: «Աէրոֆլոտ»-ն ուղևորներին կոչ է արել Մոսկվայի օդանավակայաններ մեկնելուց առաջ առցանց ստուգել իրենց չվերթների մասին տեղեկատվությունը: Չվերթի չեղարկման դեպքում ավիաընկերությունն ուղևորներին խնդրում է չգնալ օդանավակայան, այլ առցանց դիմել վերադարձի …

