Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակ են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Մոսկվայի ավիահանգույցի բոլոր չորս օդանավակայանները՝ «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն, «Ժուկովսկի»-ն և «Շերեմետևո»-ն, չվերթներ չեն սպասարկում՝ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածծային հարձակման պատճառով, գրում է Meduza-ն:

«Աէրոֆլոտ»-ն ուղևորներին կոչ է արել Մոսկվայի օդանավակայաններ մեկնելուց առաջ առցանց ստուգել իրենց չվերթների մասին տեղեկատվությունը: Չվերթի չեղարկման դեպքում ավիաընկերությունն ուղևորներին խնդրում է չգնալ օդանավակայան, այլ առցանց դիմել վերադարձի կամ մեկնման ամսաթիվը փոխելու համար։

Միայն «Շերեմետևո» օդանավակայանում, ըստ առցանց չվերթների մասին տեղեկատվության, չեղարկվել է մոտավորապես 30 չվերթ, որոնք նախատեսված էին ժամը 2:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու համար:

Հունիսի լույս 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները երկու անգամ փակվել են: Ժամը 8:00-ին «Ռոսավիացիա»-ն հայտարարել է օդանավակայանների վերաբացման մասին, սակայն մեկ ժամ անց չվերթները կրկին չեղարկվել են։

«Շերեմետևո»-ում  աշխատակիցներն ու ուղևորները, այդ թվում՝ ինքնաթիռում գտնվողները, տարհանվել են անվտանգ վայրեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին: Ուղևորներին ուղարկել են ապաստարաններ, իսկ տերմինալների մուտքը փակվել է։

«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ ուղևորներին, որոնք Մոսկվայից չեն կարողանում թռչել, տրամադրվում են գորգեր և քնաբերներ, հասանելի են խմելու ջուր և սառնարաններ, ինչպես նաև բաց են մոր և երեխայի համար նախատեսված սենյակներ։

Հունիսի լույս 18-ի գիշերը Մոսկվան հարձակման է ենթարկվել գրեթե 200 անօդաչու թռչող սարքերի կողմից: Դրանց հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում: Քաղաքի մի քանի փողոցներում երթևեկությունը փակ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի