Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքները հիմնականում ավարտվել են։ Շինարարական թիմերն անցել են բետոնացման փուլին, որն այս պահին իրականացվում է ակտիվ տեմպերով։ «-Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքները հիմնականում ավարտվել են: -Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ …

