Ո՞ր դեպքում կադաստրային քարտեզներում կարող է ուղղում կատարվել առանց հարևանի թույլտվության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Բոլորը

Հաճախ քաղաքացին, օրինակ, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, պիտի դիմի համայնքին, ստանա քաղաքաշինական փաստաթղթեր, և հողամասի չափագրությունը կատարելիս պարզվում է, որ այն, ինչ կա փաստացի տեղում, չի համապատասխանում կադաստրային քարտեզի տվյալներին: Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը ԱԺ-ում հայտնեց, որ նոր նախագծով փորձել են լուծել գործընթացում առաջացող խնդիրները։

«Այսօր կառավարության որոշման մակարդակում (խոսքը 2021 թվականին ընդունված 698-Ն որոշման մասին է) կարգավորվում է, թե այդ կադաստրային քարտեզի սխալները ինչպես կարող են ուղղվել և ի՞նչ քայլեր պետք է կատարի քաղաքացին: Այսօր դրա համար պետք է նախ պատվիրի չափագրություն որակավորված անձից, հետագայում այդ հատակագիծը ներկայացնի համայնքին, որպեսզի համայնքը հաստատի, որ այո՛, այն, ինչ չափել եք, համապատասխանում է իրականությանը:

Եթե այդ փաստացի չափագրման արդյունքում պարզվում է, որ կադաստրային քարտեզում նաև խնդիրներ են առաջանում, օրինակ՝ հարևան գույքերի հետ (հարևան գույքի հետ համադրվում է քարտեզի մակարդակով կամ հարևան գույքը պետք է մի քիչ տեղաշարժվի կադաստրային քարտեզում և նմանատիպ այլ հարցեր), քաղաքացին ստիպված է լինում ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, հայտնաբերել այն բոլոր գրանցված իրավունք ունեցող քաղաքացիներին, որոնք առկա են այդ հողամասերի, այդ գույքային միավորների նկատմամբ, և ստանալ վերջիններիս համաձայնությունը, որպեսզի կարողանա իր իրավունքը հայցել և ստանալ, ըստ էության, բավարարում վարչական վարույթի ընթացքում»,-նշեց նա։

Այն դեպքերում, երբ, օրինակ, այդ համաձայնություն տվող հարևաններից մեկը մահացել է, կոմիտեն ամրագրում է փաստը, քաղաքացին կարող է հարևանի մահից ութ ամիս հետո առանց այդ անձի համաձայնության, ըստ էության, հայցել և ունենալ ուղղումը կադաստրային քարտեզում, ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։