1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները

Լուրեր

16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
Բոլորը

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկություններ են ներկայացրել 2026 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ստացած նվերների վերաբերյալ։ Հայտարարագրված նվերների թվում են միլիոնավոր դրամների արժողությամբ կրթական ծրագրերի ֆինանսավորում, թանկարժեք հուշանվերներ, ժամացույցներ, սպասքի հավաքածուներ և այլ իրեր։

Factor TV-ն պարզել է, որ ամենաթանկ նվերները հայտարարագրել են արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Երեք պաշտոնյաներն էլ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից ստացել են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ իրականացվող AI for Policymaking գործադիր կրթության ծրագրին մասնակցության ֆինանսավորում։

Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 23-ին հայտարարագրել է 1 միլիոն 930 հազար դրամի, Վահե Հովհաննիսյանը՝ հոկտեմբերի 26-ին 1 միլիոն 680 հազար դրամի, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ նոյեմբերի 3-ին նույնքան՝ 1 միլիոն 680 հազար դրամի ֆինանսավորում։ Երեքի համար նախատեսված ֆինանսավորման ընդհանուր արժեքը կազմել է 5 միլիոն 290 հազար դրամ։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 14-ին Վրաստանի պաշտոնյաներից ստացել է երեք նվեր՝ ընդհանուր 1 միլիոն 115 հազար 192 դրամ արժողությամբ։

Մասնավորապես, Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նրան նվիրել է Zarapkhana ապրանքանիշի՝ փիրուզե քարերով զարդարված «Արգո» նավի մանրակերտ՝ 419 հազար 771 դրամ արժողությամբ, ինչպես նաև Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» պոեմի 2016 թվականի հոբելյանական հրատարակությունը՝ 349 հազար 809 դրամ արժողությամբ։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գելա Գելաձեից էլ Սարգսյանը ստացել է Թբիլիսիի համայնապատկերով Zarapkhana ապրանքանիշի կտավ՝ 345 հազար 612 դրամ արժողությամբ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 22-ին Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարամիձեից ստացել է երկու նվեր՝ կերամիկական գինու սափորի, բաժակների, սփռոցի և ափսեի հավաքածու, ինչպես նաև Վրաստանի դատախազությունը խորհրդանշող մետաղյա հուշանվեր։ Յուրաքանչյուր նվերի արժեքը կազմել է 60 հազար դրամ, ընդհանուր՝ 120 հազար դրամ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պատվիրակությունից ստացել է ապակե բաժակներ՝ 47 հազար 520 դրամ արժողությամբ։

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանն էլ հոկտեմբերի 29-ին Արաբական Միացյալ Էմիրությունների կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մուհամմադ Ալ Քասիմից ստացել է Bateel ապրանքանիշի արաբական սուրճի և քաղցրավենիքի նվեր-հավաքածու՝ 65 հազար 666 դրամ արժողությամբ։

Նվերներ են հայտարարագրել նաև քրեակատարողական համակարգի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։

Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական ծառայության օրվա առթիվ, համակարգի վեց աշխատակիցներ ստացել են ձեռքի ժամացույցներ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալներ Արտակ Մաքունցը և Հայրապետ Անանյանը ստացել են 56 հազար 810-ական դրամ արժողությամբ ժամացույցներ, նույն հիմնարկի ԿԱԳՔ-ի պետ Քրիստինե Մարուխյանը՝ 52 հազար դրամ արժողությամբ կանացի ժամացույց։

«Սևան» ՔԿՀ հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Նորիկ Ավետիսյանը հայտարարագրել է 55 հազար 670 դրամ արժողությամբ ժամացույց, «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Վոլոդյա Սիմոնյանը՝ 58 հազար դրամ արժողությամբ «AWI 2444 S» մոդելի ժամացույց, իսկ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Տոնոյանը՝ 55 հազար 671 դրամ արժողությամբ «AWI» ժամացույց։

Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր Ռաֆիկ Պողոսյանն էլ նոյեմբերի 9-ին նույն կոմիտեից ստացել է Երևանի ոսկերչական գործարանի արտադրության «Gnomon» ոսկեզօծ արծաթյա ձեռքի ժամացույց՝ 165 հազար դրամ արժողությամբ։

Այսպիսով, ԿԿՀ-ին ներկայացված՝ նշված 14 պաշտոնյաների և աշխատակիցների տվյալներով, հայտարարագրված նվերների և կրթական ֆինանսավորումների ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիոն 425 հազար 339 դրամ։ Դրանից 5 միլիոն 290 հազար դրամը վերաբերում է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ կրթական ծրագրին մասնակցության ֆինանսավորմանը։

Հիշեցնենք՝ եթե նվերի արժեքը գերազանցում է 60 հազար դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Եվգենյա Համբարձումյան