Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը․ հայտնում են կինոփառատոնի լրատվակա ծառայությունից։ Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, ով ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Մարկ Քազընսն իրլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր է, որի աշխարհահռչակ …

