Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում հասցեական ցուցանակների տեղադրման, առևտրային օբյեկտների թվայնացված հաշվառման և վերահսկողության նոր մեխանիզմների ներդրման աշխատանքները։

Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա և Դավթաշեն վարչական շրջաններում նոր ձևաչափի ուղեցույց ցուցանակների տեղադրման աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ արդեն պատվիրվել է 24 նոր ցուցանակ, որոնք կտեղադրվեն առաջիկա 15 օրերի ընթացքում։

Ավան վարչական շրջանում տեղադրվել է 220 ցուցանակ՝ փողոցների անվանումների և շենքերի համարների նշմամբ, ևս 132 ցուցանակի տեղադրումը նախատեսվում է ավարտել երկու օրվա ընթացքում։

Առաքելյանը նաև հայտնեց, որ ստեղծվել է փողոցային և ուղղորդող ցուցանակների GIS համակարգ, որտեղ իրականացվում է ցուցանակների հաշվառում և տվյալների մուտքագրում։

Նրա խոսքով՝ համակարգը թույլ է տալիս տեսնել՝ տվյալ օբյեկտն ունի՞ անհրաժեշտ թույլտվությունները, թե՞ ոչ, ինչպես նաև վերահսկել տեղական վճարների կատարումը։

«Ձեռք ենք բերել նաև պլանշետներ, որպեսզի մեր տեսուչները տեղում շրջայցերի ժամանակ կարողանան համադրել տվյալներն ու իրականացնել վերահսկողություն»,- ասաց վարչության պետը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ համակարգի հիմնական նպատակը ոչ թե պատահական ստուգումների իրականացումն է, այլ ռիսկային օբյեկտների բացահայտումն ու հասցեական վերահսկողությունը։

«Ոչ թե մենք գնանք և պատահականության սկզբունքով սկսենք ստուգումներ իրականացնել, այլ արդեն ունենանք որոշակի ռիսկայնության պրոֆիլ։ Եթե տեսնում ենք, որ տվյալ օբյեկտը նախորդ տարի ունեցել է համապատասխան թույլտվությունները, իսկ այս տարի որևէ թույլտվության համար չի դիմել, բայց շարունակում է գործունեությունը, այդտեղ արդեն պետք է ստուգում իրականացվի»,- ասաց քաղաքապետը։

Առաքելյանի խոսքով՝ այս պահին արդեն հաշվառվել է քաղաքի առևտրային օբյեկտների շուրջ 40 տոկոսը, և մոտ վեց վարչական շրջաններում աշխատանքներն ավարտվել են։ Մնացած վարչական շրջաններում գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում։

Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ ստեղծվող համակարգի վերջնական նպատակը ռիսկային օբյեկտների թիրախային վերահսկողությունն է՝ առանց բարեխիղճ տնտեսվարողներին ավելորդ անհանգստացնելու։

«Գործիքակազմը հնարավորություն է տալիս ունենալ մի տեսակ «տաք քարտեզ», որտեղ երևում են բոլոր այն կետերը, որոնք ռիսկային են համարվում՝ վճարումներ չկատարելու կամ անհրաժեշտ թույլտվություններ չունենալու պատճառով»,- նշեց նա։

Ամփոփելով քննարկումը՝ Ավինյանը հանձնարարեց պատասխանատուներին մինչև հաջորդ գործակարգավարական խորհրդակցությունը ներկայացնել ժամկետներ, թե երբ է քաղաքապետարանը ամբողջությամբ անցնելու ռիսկերի վրա հիմնված վերահսկողության նոր մոդելին։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև առանց համապատասխան թույլտվության տեղադրված ավտոմատ ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ վիճակագրությունը։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ հունիսի 22-ի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված է 414 նման սարքավորում, որոնց նկատմամբ վերահսկողության աշխատանքները շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։