Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսվում է վերականգնել երթևեկելի և հետիոտնային հատվածները, նորացնել դեֆորմացիոն կարերը և ջրահեռացման համակարգը, իրականացնել ջրամեկուսացման, կամրջի թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնման, ինչպես նաև անվտանգության ապահովման աշխատանքներ։ Թևոսյանի խոսքով՝ կայացել է նաև «Լամբադա» կամրջի հիմնանորոգման մրցույթը։ …

