Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների և շինարարական խախտումների նկատմամբ վերահսկողության ցուցանիշները նվազել են, և հանձնարարեց վերադառնալ նախկին ակտիվ աշխատանքի ռեժիմին։

Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթման դեպքերով կազմվել է 54 արձանագրություն։ Դրանցից 8-ը կազմել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, 15-ը՝ հասարակական կարգի պահպանության ծառայությունը, իսկ 31-ը՝ վարչական շրջանների աշխատակազմերը։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ արձանագրությունների թիվը նվազել է 45-ով։

Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտումների համար կազմվել է 11 արձանագրություն, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ 20-ով պակաս է։

Շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 27 արձանագրություն։ Դրանց մի մասը վերաբերում է փոշեկլանիչ ցանցերի և օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայությանը։ Այս ուղղությամբ ևս արձանագրությունների թիվը նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 95-ով։

Զեկուցման համաձայն՝ առանց շահագործման թույլտվության շինությունների օգտագործման դեպքերով կազմվել է 8 արձանագրություն։ Ապօրինի շինությունների, ավտոտնակների և կրպակների ապամոնտաժման ուղղությամբ իրականացվել է 32 աշխատանք, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ 36-ով պակաս է։

Ամփոփելով ներկայացված տվյալները՝ Ավինյանը նշեց, որ թվերը վկայում են ակտիվության նվազման մասին։

«Այս թվերը ցույց են տալիս որոշակի ակտիվության նվազեցում, և կարծում եմ՝ մենք պետք է վերադառնանք մեր սովորական ռեժիմին»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ ՏԻՄ նոր օրենքի կարգավորումներով էականորեն խստացվելու են կառուցապատողների նկատմամբ կիրառվող տուգանքները, այդ թվում՝ փոշեկլանիչ ցանցերի բացակայության, շինհրապարակների ոչ պատշաճ կահավորման և այլ խախտումների համար։

«Շատ նուրբ և վերջին զգուշացում բոլորին»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։