ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը Factor TV-ի եթերում խոսել է Զինված ուժերի արդիականացման, սահմանների ամրաշինական աշխատանքների, բանակի քաղաքական չեզոքության և իր հասցեին հնչող քննադատությունների մասին։ Անդրադառնալով վերջերս կայացած զորահանդեսի և դրա շուրջ հնչած քննադատություններին՝ նախարարը նշել է, որ այն հաշվետվություն էր հանրությանը՝ ցուցադրելու բանակի նոր կարողությունները։ «Զորահանդեսի ժամանակ մենք ցույց …

