ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հանքավայրերում և արտադրական տարածքներում փոշեառաջացման աղբյուրների չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառումը։ Վարդանյանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխությունները պարտադիր են ոլորտի ընկերությունների համար։

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանքավայրերի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառման վերաբերյալ քննարկումն էր։

Ասատուր Վարդանյանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին արված փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար, ինչպես նաև հետաքրքրվել է ներկա խնդիրներց՝ հետագա բարդություններից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրությունում։